«Եթե իրավիճակը դիտարկենք ֆինանսական տեսանկյունից, հատկապես պարզ կդառնա, որ ՈՒկրաինան չի կարող տնտեսապես մրցակցել Ռուսաստանի հետ։ Սակայն մենք պետք է նաև հաշվի առնենք, որ Եվրոպան օգնություն է տրամադրում։ Ես չեմ կարծում, որ Եվրոպան կարող է հավերժ տնտեսական օգնություն տրամադրել ՈՒկրաինային»,- Fox News-ին տված հարցազրույցում ասել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։               
 

Ասում են...

Ասում են...
11.11.2014 | 00:50

թե ՀԱԿ-ի «ձեռքից» ԲՀԿ-ն գնում է: Գագիկ Ծառուկյանը առայժմ նահանջում է, սակայն դեռ վերջնական փակված չի համարել այս շարժման ճակատագիրը: ԲՀԿ-ն ընդունել է իշխանության` ժամանակավոր դադարի առաջարկը` միաժամանակ իր պահանջները առաջադրելով: ՀԱԿ-ում էլ մտահոգությունները մեծանում են, թե այնպես չլինի, որ Գագիկ Ծառուկյանը նորից «ախպերանա» իշխանությունների հետ: Պարզվում է, վերջիններիս մոտ էլ ամեն ինչ հարթ չէ, ու այս անգամ ԲՀԿ-ն ավելի է «թանկացնում» իրեն: Իրավիճակի հանգուցալուծումը, ինչպես միշտ, դրսում է, ավելի ստույգ, Ռուսաստանում:

Դիտվել է՝ 2173

Մեկնաբանություններ